ԱՄՆ Պետդեպի պատվիրակությունը Թուրքիայում Սիրիայի հարցով բանակցություններ կվարի
Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի պատվիրակությունը` Պետքարտուղարի մերձավորարևելյան հարցերով տեղակալ Բեթ Ջոնսոնի գլխավորությամբ, այսօր ժամանել է Թուրքիա` Սիրիայում տիրող իրավիճակը քննարկելու նպատակով, հայտնում է CNN Turk-ը:
Պատվիրակության կազմում են նաև ԱՄՆ հատուկ ծառայությունների ու պաշտպանության նախարարության ներկայացուցիչները:
Այցն անցկացվում է Սիրիայի հարցով համատեղ գործողությունների մասին Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև կնքված պայմանավորվածության շրջանակում, որը ձեռք է բերվել օգոստոսի 11-ին ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի`Թուրքիա այցի ընթացքում:










