Թուրքմենստանը հատուկ նշանակություն է տալիս Հայաստանի հետ համագործակցությանը
Թուրքմենստանի պատվիրակությունը սեպտեմբերի 5-ին կայցելի Հայաստան` Տնտեսական համագործակցության հարցերով թուրքմենահայկական միջկառավարական հանձնաժողովի 4-րդ նիստին մասնակցելու նպատակով:
Ինչպես հաղորդում է Trend-ը `այս մասին համապատասխան որոշում է ստորագրել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը:
Կառավարական խորհրդակցության ժամանակ նա ընդգծել է, որ Թուրքմենստանը հատուկ նշանակություն է տալիս տարբեր երկրների, այդ թվում` Հայաստանի հետ փոխշահավետ համագործակցությանը: Նրա խոսքով` այս հարցում կարևոր դեր են խաղում միջկառավարական հանձնաժողովները:
«Մեր երկիրն առաջիկայում ևս կշարունակի կառուցողական երկխոսություն վարել բոլոր հետաքրքրված կողմերի հետ, նպաստել փոխշահավետ տնտեսական կապերի զարգացմանը տարածաշրջանի և աշխարհի երկրների միջև»,- ասել է նախագահը` ստորագրելով «Տնտեսական համագործակցության հարցերով թուրքմենահայկական միջկառավարական հանձնաժողովին թուրքմենական կողմի մասնակցության կազմի մասին» որոշումը:
Հանձնաժողովի առաջին նիստը տեղի է ունեցել 2009 թվականի փետրվարի 11-12-ը Աշգաբադում:










