Երաշտ ԱՄՆ-ում. 15 նահանգ աղետի գոտի է հայտարարվել

14:13 • 22.08.12

Տապն ու տեղումների բացակայությունը ուժեղ երաշտի պատճառ են դարձել ԱՄՆ-ի տարածքի զգալի մասում. աղետի գոտի է հայտարարվել ավելի քան 15 նահանգ: Ամենաշատը տուժել է Այովա նահանգը:

 

Շատ նահանգներում բերքն ամբողջովին ոչնչացել է տապից, ցամաքել են գետերն ու առուները: Շատ ամերիկացի ֆերմերներ ապահովագրում են իրենց բերքը. ըստ կանխատեսումների՝ ԱՄՆ-ում միլիարդավոր դոլարների ապահովագրական վճարումներ են կատարվելու: Սպասվում է նաև սննդամթերքի գների թանկացում: Վաշինգտոնում արդեն պարենային տագնապ է հնչեցվել: Պետությունը 170 մլն դոլարի տավար, թռչնամիս, ոչխարի միս է գնում բանակի համար:

 

Տագնապի ազդանշան է հնչեցվել նաև Կալիֆորնիայում, որտեղ օդերևութաբանները քամիներ և կայծակ են կանխատեսում: Հրդեհների վտանգ կա Լոս Անջելեսի, Վենտուրայի և Սանտա Բարբարայի շրջաններում: Պոնդերոսայի շրջանում անտառային հրդեհները արդեն 50 շինություն են վերացրել: Մի շարք շրջաններում հանձնարարվել է տարհանումներ իրականացնել:

 

Սա համարվում է ամենավատ երաշտը՝ ԱՄՆ-ի ամբողջ ժամանակակից պատմության ընթացքում: