Հայաստանում կնկատվի ջերմաստիճանի թեթևակի բարձրացում

10:43 • 22.08.12

Հանրապետության տարածքում օգոստոսի 22-26-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը օգոստոսի 25-26-ը կբարձրանա 2-3 աստիճանով:


Ըստ Արտակարգ իրավիճակների նախարարության կայքի, քամին կլինի արևելյան 3-8մ/վրկ:


Երևանում օգոստոսի 22-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վրկ:


Երևան քաղաքի օգոստոսի 22-ի բազմամյա կլիմայական տվյալներ


• Օդի առավելագույն ջերմաստիճան 36.6 0C (1932թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան 9.5 0C (1912թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան 25.30C