Թուրքերը վրեժ են լուծել Աթաթուրքի նկարը այրելու համար
Մոսկվայի «Սպարտակի» պաշտոնական կայքն այս գիշեր դարձել հակերների զոհը: Ամենայն հավանականությամբ, «արվեստի գործի» հեղինակը «Ֆեներբախչեի» երկրպագուներն են. հենց «Ֆեներբախչեն» է հանդիսանում «Սպարտակի» հակառակորդը Չեմպիոնների Լիգայի փլեյ-օֆֆ փուլում: Թուրքական ակումբի ֆանատներն այսպես են պատասխանել «Սպարտակի» իրենց գործընկերներին, ովքեր «Լուժնիկիում» վառել են Թուրքիայի ամենահայտնի քաղաքական գործչի, Մուսթաֆա Քեմալի պատկերը:
«Անմիջապես ներողություն խնդրեք թուրք ժողովրդի առջև: ՖԻՖԱ-ն, միգուցե, ուշադրություն չդարձնի այդ արարքին, բայց մենք թույլ չենք տա, որպեսզի այդպիսի հանցագործություններն անպատիժ մնան», - նշված է կայքը կոտրածների հաղորդագրությունում:










