Այրումում 73-ամյա կինն ընկել է գնացքի տակ և մահացել

14:52 • 23.08.12

Այսօր՝ օգոստոսի 23-ին, ժամը 09.10-ի սահմաններում, Այրում քաղաքի 73-ամյա բնակչուհի Էմմա Սարգսյանը Այրում-Սադախլո ուղեմասի 2579 կմ «Պիկետ-1» հատվածում ընկել է «ՎԼ-10-071» էլեկտրաքարշի տակ և մահացել: Այս մասին տեղեկանում ենք Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության տարածած հաղորդագրությունից:


Կատարվում է նախաքննություն: