Christie’s-ն առաջին անգամ գինու առցանց աճուրդ է անցկացրել
Աշխարհի խոշորագույն աճուրդային տներից մեկը՝ Christie’s-ը, իր պատմության մեջ առաջին անգամ առցանց աճուրդ է անցկացրել. վաճառքի են հանվել կոլեկցիոն գինիներ:
Մոտ 715 շիշ տարբեր գինիների վաճառքից ստացվել է ընդհանուր 819 հազար ԱՄՆ դոլար:
Վաճառված գինիներից ամենաթանկ նմուշը դարձել է Château Lafite-Rothschild-ը՝ 1982-ի բերքից: Ասիացի անհայտ հավաքորդը դրա դիմաց 42 350 դոլար է վճարել:
Ավելի վաղ փորձագետները կարծիք էին հայտնել, որ շքեղության պարագաների առցանց աճուրդների դեպքում հավաքորդները 10 000 դոլարից ավելի գումար հազիվ թե վճարեն:
Իր առաջին առցսնց աճուրդի ժամանակ (անցած տարվա վերջին) Christie's-ը վաճառել էր Էլիզաբեթ Թեյլորի հավաքածուն:










