Երևանում 28-ամյա երիտասարդը համոզել է 8-ամյա աղջնակին սեռական հարաբերություն ունենալ իր հետ
Երևան քաղաքի բնակիչ 28-ամյա Դ. Փ.-ն ձերբակալվել է` ութամյա աղջնակի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու և պոռնկագրական նյութեր տարածելու կասկածանքով: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Գլխավոր դատախազության կայքից:
ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության` Երևան քաղաքի, ԿՀԴՊ գլխավոր և ոստիկանության Երևան քաղաքի քննչական վարչությունների կողմից ձեռնարկված համատեղ քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 28-ամյա Դ. Փ.-ն 2012թ. հուլիս ամսին համացանցի «Вконтакте» սոցիալական կայքի` իր անձնական էջի տվյալների պահպանման համակարգում, ինչպես նաև իրեն պատկանող բջջային հեռախոսում ներբեռնել և պահել է մանկական պոռնոգրաֆիա պարունակող տեսանյութեր:
Բացի այդ, 2012թ. օգոստոսի 18-22-ն ընկած ժամանակահատվածում համացանցի «Одноклассники» սոցիալական կայքում, քողարկելով իր ինքնությունը, գրանցվել է Նարեկ Համբարձումյան պայմանական անվամբ և 8-12 տարեկան մանկահասակ աղջիկների հետ սեռական հարաբերություններ ունենալու նպատակով ծանոթացել է երևանաբնակ, մանկահասակ, ութամյա մի աղջնակի հետ: Դ. Փ.-ն էլեկտրոնային նամակագրությամբ համոզել է նրան սեռական հարաբերություն ունենալ իր հետ` խոստանալով, որ փորձնական նկարահանումներից հետո հետագայում նրան նկարահանելու են մանկական պոռնոգրաֆիկ ֆիլմերում և սերիալներում:
Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 142-րդ հոդվածի 1-ին և 263-րդ հոդվածի 2-րդ մասերով: Կատարվում է նախաքննություն:
Քրեական գործով դատախազական հսկողությունն ու դատավարական ղեկավարումը հանձնարարվել է ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության մարմիններում քննվող և կիբերհանցագործություններոի գործերով վարչությանը:










