Չինաստանը նորագույն միջմայրցամաքային հրթիռ է փորձարկել

14:53 • 23.08.12

Չինաստանում բարեհաջող փորձարկում է անցել նորագույն միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը, որը հնարավորություն ունի խոցել ԱՄՆ-ում ցանկացած թիրախ, հայտնում է ISH Jane's Defence Weekly ռազմական հրատարակությունը:

 

Խոսքը «Դունֆեն - 41»-ի պաշտոնապես չհայտարարված փորձարկումների մասին է, որոնք անց են կացվել դեռևս անցած ամիս:

 

Հրթիռն արձակվել է Չինաստանի կենտրոնական Շանսի մարզի «Ուչժայ» ռազմաբազայից՝ երկրի արևմտյան մասին անապատների ուղղությամբ: