Գերմանիայում ավտովթարի հետևանքով առնվազն 30 երեխա է վնասվածքներ ստացել
Գերմանիայի հարավային մայրուղիներից մեկի վրա ավտոբուս է շրջվել, ինչի հետևանքով 30-ից ավելի երեխաներ տարբեր աստիճանի վնասվածներ են ստացել, հայտնում է Associated Press-ը:
Բոլոր տուժածները հիվանդանոց են տեղափոխվել ուղղաթիռների օգնությամբ, նրանցից մի քանիսի վիճակը բժիշկները ծայրահեղ ծանր են գնահատել: Ըստ իրավապահ մարմինների ունեցած տվյալների` վթարը տեղի է ունեցել այն բանից հետո,երբ ավտոբուսի վարորդը հանկարծակի սկսած կարկուտի պատճառով կորցրել է մեքենայի կառավարման հսկողությունը:
Մեքենայի շուռ գալու պատճառով տեղի են ունեցել ևս մի քանի վթարներ:










