Թուրքիայի նախագահի ինքնազգացողությունը վատացել է Ղրղըզստանում

11:27 • 23.08.12

Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի պաշտոնական այցը Ղրղըզստան դադարեցվել է: Այս մասին ղրղըզական AKIpress-ին հայտնել են երկրի արտգործնախարարությունից` վկայակոչելով Թուրքիայի նախագահի մամուլի ծառայությանը:


Տեղեկության համաձայն` Թուրքիայի նախագահը հանդիպումներ է ունեցել Ղրղըզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևի, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի, ինչպես նաև Ադրբեջանի վարչապետ Արթուր Ռասիզադեի հետ: Հանդիպումից հետո նա հայտարարել է վատ ինքնազգացողության մասին, ինչն էլ դարձել է թուրքական լրատվամիջոցների օրվա լուրը:

 

Նա թյուրքալեզու պետությունների ղեկավարների գագաթաժողովից անմիջապես հետո կվերադառնա Թուրքիա:


Ինչպես հաղորդում է SalamNews-ը` վկայակոչելով թուրքական լրատվամիջոցներին, նախագահը տառապում է ականջների քրոնիկ հիվանդությամբ: