Հյուսիսային Կորեան հայտնել է, թե ով կներկայացնի երկիրն Իրանի գագաթաժողովում

08:43 • 23.08.12

Իրանի մայրաքաղաք Թեհրանում օգոստոսի 26-31-ն անցկացվելիք Չմիավորման շարժման 16-րդ գագաթաժողովում Հյուսիսային Կորեան կներկայացնի երկրի Գերագույն ազգային ժողովի նախագահության ղեկավար Կին Ըն Նամը, հայտնում է «ԻՏԱՌ ՏԱՍՍ»-ը` վկայակոչելով հյուսիսկորեական լրատվամիջոցին:


Բոլոր խոշորագույն միջազգային համաժողովներին Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետությունը ներկայացնում է հենց նա:

Ավելի վաղ համաշխարհային լրատվամիջոցներում լուրեր էին շրջանառվում, որ Հյուսիսային Կորեան գագաթաժողովում կներկայացնի երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընը: