Քենիայում 52 մարդ է ողջ-ողջ այրվել ու մորթվել

11:49 • 23.08.12

Քենիայի հարավ-արևելքում բախումների հետևանքով տեղի ցեղերի առճակատման հետևանքով առնվազն 52 մարդ է սպանվել, որոնցից 31-ը կանայք են, 11-ը՝ երեխաներ, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

 

Բախումները տեղի են ունեցել Օրմա և Պոկոմո ցեղերի միջև՝ Տանա գետի ավազանում: Պոկոմո ցեղի ներայացուցիչները հարձակվել են Ռեկետա գյուցի վրա, որտեղ բնակվում են հակառակորդ ցեղի բնակիչները:

 

Շատերը մորթվել են կամ ողջ-ողջ այրվել: Ըստ Կարմիր խաչի՝ տուժել է ևս 59 մարդ:

 

Մարդկային զոհերից բացի մորթվել է 60 կով:

 

Ցեղերի միջև թշնամանքի պատճառը արոտավայրերի պատկանելիության շուրջ վաղեմի վեճն է: