Քենիայում միջէթնիկ բախումների հետևանքով 48 մարդ է զոհվել
Քենիայի հարավ- արևելքում միջէթնիկ բախումների հետևանքով նախօրեին զոհվել է 48 մարդ, հայտնում է Associated Press-ը:
Թանա գետի տարածաշրջանի ոստիկանապետ Ջոզեֆ Կավույի խոսքով` օգոստոսի 22-ի առավոտյան Պոկոմո ցեղի 200 մարդուց բաղկացած խմբավորումը հարձակվել է Օրամա ցեղի գյուղի վրա: Բազմաթիվ մարդիկ ողջակիզվել են իրենց տներում, մյուսները զոհվել դանակի հարվածներից ու արձակված նետերից: Զոհերի մեծ մասը կանայք ու երեխաներ են: Սպանվել են նաև բազմաթիվ կովեր:
Տարածաշրջանի զարգացման համար պատասխանատու պետական հիմնադրամի ներկայացուցիչը հայտնել է, որ հարձակման պատճառը եղել է ցեղերի միջև նախորդ շաբաթ սկսված կովերի համար կռիվը:
Դեպքի վայր է մեկնել ոստիկանությունը, սակայն իրավապահների մուտքը տարածաշրջան դժվարանում է դեպի այնտեղ տանող ճանապարհների բացակայության պատճառով:










