Սլովենիայում տուրիստական օդապարիկ է վթարվել. 2 զոհ (թարմացված)
Սլովենիայի մայրաքաղաք Լյուբլյանայի մերձակայքում առնվազն 2 մարդ է զոհվել, 18-ը վիրավորվել են, երբ զբոսաշրջիկներով օդապարիկը վթարային վայրէջք է կատարել, հայտնում է Reuters-ը:
Ըստ տեղական STA լրատվականի՝ զոհերի թիվը կարող է ավելի մեծ լինել: Վիրավորների թվում 6 երեխա կա: Washington Post-ի տվյալներով՝ խոսքը 4 զոհի և 28 վիրավորի մասին է:
Օդապարիկը վայր է ընկել վաղ առավոտյան. ընկնելուց 15 րոպե առաջ օդապարիկից վայրէջքի թույլտվություն են խնդրել: Ոստիկանությունը օգնության է հասել ուղղաթիռով:










