Քիշնևում Մերկելի ավտոշարասյան վրա դյուրավառ հեղուկով շիշ են նետել

13:12 • 23.08.12

Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում Միհայ Վիտյազուլ անունով երիտասարդը դյուրավառ հեղուկով լի շիշ է նետել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի ավտոշարասյան վրա, գրում է Euromag-ը:

 

Ինչպես հայտնում են երկրի իրավապահ մարմինները` միջադեպը տեղի է ունեցել տեղի ժամանակով 21:00-ին, երբ անցնող ավտոշարասյունից ոչ հեռու կանգնած երիտասարդը դյուրավառ վառելիքով շիշը նետել է դրա ուղղությամբ: Սակայն Մոլդովայի Ներքին գործերի նախարարությունը հայտարարել է ոչ թե շշի, այլ ինչ ոչ այրվող իրի մասին:

«Մեր աշխատակիցներն անմիջապես ձերբակալել են կարգազանց երիտասարդին: Այժմ դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել»,- նշել է ՆԳՆ ղեկավարի խորհրդական Եվգենի Օնիկեն` հրաժարվելով հետագա մեկնաբանություններից:

 

Այժմ իրավապահները փորձում են պարզել Վիտյազուլի քայլի դրդապատճառները: Միջադեպի հետևանքով կանցլերը չի տուժել: