Ոստիկանության կենտրոնական շենքի մոտ գազի խողովակ է պայթել, բայց էվակուացիա չկա

11:47 • 23.08.12

Քիչ առաջ պայթել է Երևանի Չարենց փողոցի վրա գտնվող ոստիկանության կենտրոնական վարչական շենքի մոտ գտնվող «Ակվա» սրճարանի գազի խողովակը, ինչի հետևանքով սկսվել է գազի արտահոսք:


Այս մասին Tert.am –ին հայտնեցին ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ հերքելով էլեկտրոնային լրատվամիջոցներում տարածված տեղեկատվությունը, թե ոստիկանության շենքը էվակուացվել է:

 

Այս պահին ընթանում են վերականգնողական աշխատանքներ: