Իսպանացի թոշակառուն ինքնուրույն նորոգել է հին որմնանկարը` Հիսուսին դարձնելով կապիկ
Իսպանիայի Բորխա քաղաքի բնակչուհի` 80-ամյա թոշակառու Սեսիլիա Խիմենեսը որոշել է ինքնուրույն «ռեստավրացիայի» ենթարկել Գթության տաճարի 19-րդ դարի որմնանկարը, ինչի հետևանքով Քրիստոսը, ինչպես ահազանգում է BBC-ն, վեր է ածվել «տձև պարեգոտով մազոտ կապկի»:
Պարզվել է, որ շատ է տխրել, որ Էլիաս Գարսիա Մարտինեսի որմնանկարը տարիների հետ վնասվել է: Նա, սեփական նախաձեռնությամբ, նկարել-ավարտել է որմնանկարի՝ իր կարծիքով պակասող հատվածները:
Սկանդալից հետո թոշակառուն պնդել է, որ իրեն համապատասխան խնդրանքով դիմել է տեղի քահանան:
Աշխատանքի փրկության հույսով առաջիկայում կհավաքվեն իսպանացի արվեստագետները: Թոշակառու տատիկը համաձայնել է համագործակցել նրանց հետ՝ հայտնելու, թե ինչ նյութեր է օգտագործել:
Քաղաքի խորհուրդը չի բացառել, որ Խիմենեսի դեմ քրգործ կարող է հարուցվել:










