Բերման է ենթարկվել «Կայզեր» սուպերմարկետի մոտ ոսկյա շղթա հափշտակած երիտասարդը

10:53 • 23.08.12

Ոստիկանությունում օգոստոսի 22-ին հաղորդում է ստացվել, որ ժամը 19.35-ին, «Կայզեր» սուպերմարկետի մոտ անհայտ անձը, բացահայտ հափշտակել է 1983թ. ծնված Լիանա Ն.-ի պարանոցի ոսկյա շղթան և դիմել փախուստի` պատճառելով մոտ 170.000 դրամի նյութական վնաս:

 

Ձեռնարկված օպերատիվ-քննչական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված կողոպուտը կատարել է 1984 թ. ծնված Գևորգ Պ.-ն, ով ավելի վաղ Արզումանյան փողոցի թիվ 19 շենքի մոտից բերման են ենթարկել այդ գողությունը կատարելու կասկածանքով։

 

Կատարվում է նախաքննություն: