Խորենացի փողոցում վրաերթի են ենթարկել 37-ամյա կնոջ

10:54 • 23.08.12

Գյումրիի Խորենացի փողոցի թիվ 10 շենքի մոտ օգոստոսի 22-ին՝ ժամը 12.30-ի սահմաններում, «ԳԱԶ-53121» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 37-ամյա մի կնոջ։

 

Ըստ Ոստիկանության ամփոփ տեղեկագրի՝ կինը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

 

Կատարվում է քննություն: