Քննչական խումբը հրաժարվել է կաշառակերության մեջ մեղադրվող գնդապետ Սանդրուկյանի հետ գործարքի մեջ մտնել
ՌԴ քննչական խումբը հրաժարվել է կաշառակերության մեջ մեղադրվող Ներքին գործերի նախարարության Կենտրոնական դաշնային շրջանի տրանսպորտի վարչության քննչական բաժնի արդեն նախկին պետ, հայազգի գեներալ Էդուարդ Սանդրուկյանի հետ գործարքի մեջ մտնել: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը` վկայակոչելով Տրանսպորտի հարցերով մոսկովյան միջտարածաշրջանային քննչական վարչության պետ Օլեգ Տուշմալովին:
«Մենք տիրապետում ենք կոռումպացված սպայի հանցավոր գործունեության բավական թվով ապացույցների, այդ իսկ պատճառով որոշեցինք նրա հետ չմտնել գործարքի մեջ»,- ասել է Տուշմալովը: Նա մանրամասնել է, որ Սանդրուկյանը քննության ընթացքում խոստովանել է իր մեղքը:
ՆԳՆ նախկին բարձրաստիճան սպայի նկատմամբ հարուցվել է «Առավել խոշոր չափի մեքենայություն» հոդվածով մեղադրանք` 900.000 դոլար կաշառք ստանալու համար:
Ապրիլի 22-ին ՌԴ հատուկ ծառայությունները կալանավորել էին գնդապետին` ոմն ձեռներեցի սեփական բիզնեսը բացելուն օգնելու դիմաց 900 հազար դոլար կաշառք ստանալու համար: Հետաքննության վարկածով` դա առաջին տրանշն էր, իսկ ընդհանուր առմամբ, գնդապետին պետք է փոխանցվեր 6 մլն դոլար:










