Վրաստանում ուսումնական տարին կմեկնարկի սեպտեմբերի 17-ից

13:26 • 23.08.12

Վրաստանում 2012-2013թթ. ուսումնական տարին կմեկնարկի ոչ թե սեպտեմբերի 1-ից, այլ` 17-ից: Ինչպես հաղորդում է apsny.ge-ն, այս մասին այսօր հայտարարել է Վրաստանի կրթության և գիտության նախարար Խաթիա Դեկանոիձեն:
Նրա խոսքով` նախարարությունն ուսումնական տարին կդիմավորի լիովին պատրաստված:

 

Դեկանոիձեն նաև հայտնել է, որ հարյուրավոր դպրոցներում նորոգման աշխատանքներ են տարվում, որոնք կավարտվեն սեպտեմբերի 17-ին: Նախարարի խոսքով`  այն ընտանիքների երեխաներին, որտեղ դպրոց է հաճախում 3 և ավելի անդամը, սոցիալապես անապահով ընտանիքների և 2008թ.-ի Ռուս-վրացական պատերազմի զոհերի երեխաներին դասագրքերը կտրվեն անվճար:


«Իսկ բոլոր առաջին դասարանցիները կստանան նեթբուքեր»,- ասել է ԿԳ նախարարը: