Սեպտեմբերի 1-ը՝ Գիտելիքի օր
Նոր ուսումնական տարվա սկիզբը` սեպտեմբերի 1-ը, նշվում է որպես Գիտելիքի օր:
Ինչպես հայտնում են ՀՀ կրթության և գիտության նախարարության լրատվական ծառայությունից, օրվա խորհուրդը պահպանելու, սովորողների մուտքը տոնական և հիշարժան դարձնելու նպատակով, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի կողմից հանձնարական է տրվել՝ հանրապետության բոլոր դպրոցներում սեպտեմբերի 1-ին կազմակերպել տոնական հանդիսություններ՝ նվիրված Գիտելիքի օրվան:










