Հայաստանից մեկնած Սողոմոնյանին Լոս Անջելեսում ձերբակալել են 1,1 մլն դոլարի գործով
29-ամյա գլենդելաբնակ Ալեն Սողոմոնյանը ձերբակալվել է Լոս Անջելեսի միջազգային օդանավակայանում Հայաստանից վերադառնալուց հետ: Նա մեղադրյալ է 1,1 մլն դոլարի յուրացման գործով, հայտնում է Glendale News Press-ը:
Նա մեղադրվում է մասնավորապես թմրանյութերի վաճառքով զբաղվելու և գողության համար: Ինքը՝ Սողոմոնյանը, հերքում է մեղադրանքները:
Սողոմոնյանը համաձայնել է Գլենդել վերադառնալ ամերիկյան կողմի հետ բանակցություններից հետո: Նրա դիմավորումն ու ձերբակալությունն անցել են առանց միջադեպերի:
Նա քննիչներին ասել է, որ հանձնվելն իրեն թույլ կտա մեղադրվել և իմանալ, որ «մի օր նա հնարավորություն կունենա կրկին իր ընտանիքի հետ լինել»:
Լոս Անջելեսի շրջանային դատախազությունը Սողոմոնյանին ձերբակալելու հրաման էր տվել 2009-ի հոկտեմբերին: Այն ժամանակ ականատեսները դիմել էին ոստիկանություն՝ հայտնելով, որ Golden State մայրուղում Սողոմոնյանը BMW մեքենայով պատերին է հարվածում: Ոստիկանները հայտնաբերել էին «շատ քրտնած և իր բերանը կծոտող» Սողոմոնյանին: Վերջինս ասել էր, որ իր վիճակի պատճառը ավտովթարն է, այնուհետև նա փախել էր: Կարճ հետապնդումից հետո ոստիկաններին հաջողվել էր բռնել նրան: Մեքենայում 3 փուչիկի մեջ հերոյին էր հայտնաբերվել, ինչպես նաև՝ ուրիշ մարդկանց փաստաթղեր և բանկային քարտեր:
Ավելի վաղ՝ 2003-ին, Սողոմոնյանը մեղադրվել էր մարդ առևանգելու և սպառնալիքների համար:










