Սիրիայի կառավարական զորքը տանկեր է մտցրել Դամասկոսի արվարձան
Սիրիայի կառավարական զորքն այսօր առավոտյան զրահատեխնիկա է մտցրել մայրաքաղաք Դամասկոսի հարավ- արևմուտքում գտնվող Դարայա բնակավայր, հայտնում է Reuters-ը: Տվյալների համաձայն` մինչ գրոհը, բնակավայրը ենթարկվել է հրթիռակոծության, ինչի հետևանքով մի շարք շինություններ փլուզվել են:
Նախնական տեղեկության համաձայն` զոհվել է 15 մարդ, 150-ը ստացել տարբեր աստիճանի վնասվածքներ:
Զինծառայողները ստուգումներ են իրականացնում կանգուն մնացած տներում` ձերբակալելով բոլոր նրանց, ովքեր կասկածելի են թվում: Ըստ գործակալության` ապստամբների կողմից նրանք դիմադրության չեն հանդիպում, քանի որ վերջիններս լքել էին այն մինչ գրոհը:
Զուգահեռ, բախումները շարունակվում են նաև երկրի հարավում գտնվող Դարաա քաղաքում:










