Հայաստանն ու Իսրայելը ստորագրեցին 2012-2014թթ. աշխատանքային ծրագիր
ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը և Իսրայելի սփյուռքի և տեղեկատվության նախարար Յուլի Էդելշտեյնն այսօր ստորագրեցին «ՀՀ կառավարության և Իսրայելի պետության կառավարության 2012-2014 թթ. համար կրթության և գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության ոլորտներում համագործակցության մասին աշխատանքային ծրագիր»:
Այս փաստաթղթով մշակույթի ոլորտում կողմերը պատրաստակամություն են հայտնում Հայաստանում և Իսրայելում անցկացնել փոխադարձ մշակույթի օրեր, թատերական և կինո փառատոններ, կերպարվեստի ցուցահանդեսներ արվեստի տարբեր ոլորտներում մասնագետների, նաև մանկական խմբերի փոխանակումներ։
Երկու կողմերն էլ գոհունակություն հայտնեցին փաստաթղի մասին, և նշեցին, որ այս համաձայնագիրը շատ կարևոր է երկու երկրների հասարակական մշակույթային կյանքի համար:
Փաստաթուղթը ստորագրվում է 1994 թվականին Երուսաղեմում ստորագրված «Իսրայելի պետության կառավարության և Հայաստանի հանրապետության կառավարությունների միջև մշակույթի կրթության և գիտության ոլորտներում համագործակցության համաձայնագրի հիման վրա և նպատակ ունի 2 երկրների բարեկամական հարաբերությունները խթանելուն:










