Չորս ժամանակակից հայ կին գրող Նյու Յորքում

11:39 • 24.08.12

Նյու Յորք Վուդսայդ թաղամասի հայկական կենտրոնը վերջերս սփյուռքի 4 կին գրողներ հանդիպել են իրենց աշխատանքները ներկայացնելու «Գրական գոհարներ և գինի» ծրագրի շրջանակներում: Այն հովանավորվել է Նյու Յորքում գործող Համազգային մշակութային ասոցիացիայի կողմից:

 

Դերասանուհի և գրող Նորա Արմանին, գրող և ծաղրանկարիչ Լուսինե Գասպարյանը, պոետ և նկարչուհի Լոլա Կունդակջյանը, գրող և խմբագիր Աիդա Զիլելյան-Սիլակը իրենց գործերից հատվածներ են ներկայացրել, որոնք ներկայացնում են սփյուռքում հայերի կյանքի բոլոր բարդությունները:

 

Նրանք բոլորն էլ տարբեր գրական գործունեություն են ծավալում` իրենց աշխատանքներում անդրադառնալով թե հայկական, թե սփյուռքի, թե համաշխարհային պոեզիայի և արձակին բնորոշ թեմաներին: Արմանին հեղինակել է «Ժամանակավոր այցելություն Արարատ» ստեղծագործությունը, իսկ այժմ մասնակցում է CBS հեռուստաընկերությամբ եթեր հեռարձակվող հաղորդումներից մեկին: Գասպարյանը բազմիցս գրել է Հայաստանի և Սփյուռքի մասին հատկապես մանուկների համար, իսկ Կունդակջյանը հիմնադրել և այժմ էլ ղեկավարում է «Մահացած հայ պոետների խումբը»: Ինչ վերաբերում է Զելիլյանին, ապա նա հիմնադրել է Նյու Յորքում «Անվերջ պատմություններ» գրական ակումբը, որտեղ ընթերցումներ են կազմակերպվում: 

 

«Այս կանայք հայ համայնքում և դրանից դուրս հայտնի են որպես ողջ հայ ազգի նվիրյալներ: Թեև Համազգային մշակութային ասոցիացիան հավատարիմ է մնում իր առաքելությանը, որը կայանում է հայկական ավանդական գրականության և արվեստի պահպանման ու տարածման մեջ, սակայն այն նաև փորձում է շարժվել ժամանակին ընդառաջ և ներկայացնել այս ոլորտում հայկական սփյուռքում տեղի ունեցող փոփոխությունները: Ուստի և այն համագործակցում է տարբեր լեզուներով ստեղծագործող ժամանակակից հեղինակների հետ ` նրանց համարելով հայ գրականության նվիրյալներ: Ազգը պահպանում է իր ինքնությունն արվեստի և գրականության միջոցով»,- ասել ել է իր խոսքը միջոցառման կազմակերպիչ Արևիկ Գաբրիելյանը: