Ահազանգ՝ Ոստիկանության վիզաների և անձնագրերի վարչության շենքում ռումբի մասին
Արտակարգ իրավիճակների նախարարություն այսօր՝ ժամը 17.24-ին ահազանգ է ստացվել, որ Երանի Մաշտոցի պողոտայի 15 հասցեում՝ ՀՀ ոստիկանության վիզաների և անձնագրերի վարչության շենքում ռումբ է տեղադրված:
Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր են մեկնել ճգնաժամային կառավարման կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը, փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարար ջոկատի հերթապահ խումբը, մեկ մարտական հաշվարկ:
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:










