Նյու Յորքի էմփայր սթեյթ բիլդինգի մոտ հրաձգություն է տեղի ունեցել. 2 զոհ

18:57 • 24.08.12

Նյու Յորքի Էմփայր սթեյթ բիլդինգ երկնաքերի մոտակայքում հրաձգության հետևանքով առնվազն երկու մարդ է սպանվել. տեղեկացնում է Reuters գործակալությունը` հղում անելով տեղական ոստիկանությանը:

Եվս 10 մարդ վիրավորվել է:
 

Համաձայն ոստիկանության հաղորդագրության` սպանվածներից մեկը հենց հրաձիգն է: Նա սպանվել է իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից:
 

Միջադեպը տեղի է ունեցել առավոտյան: Անհայտ անձը կրակ է բացել երկրնաքերի մոտակայքում, սակայն նախնական տվյալներով` միջադեպն ահաբեկչություն չէ:
 

Էմփայր սթեսթ բիլդինգը հանդիսանում է Նյու Յորքի խորհրդանիշներից մեկը, որը քաղաքի ամենաշատ այցելվող վայրերից է: Ամեն օր երկնաքերի դիտահարթակ է բարձրանում շուրջ 4 մլն մարդ: