Անձնագրային վարչությունում տեղադրված ռումբի մասին ահազանգը կեղծ էր (լուսանկարներ, տեսանյութեր)

20:26 • 24.08.12

Երևանի Մաշտոցի 115 հասցեում տեղակայված Երևանի վիզաների և անձնագրերի վարչության շենքում ռումբի մասին ահազանգը կեղծ էր, այս մասին Tert.am—ին ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Երևան քաղաքի փրկարար ծառայություն պետ Մուշեղ Ղազարյանը։


Նա նշեց, որ ահազանգ էր ստացվել 911 ծառայություն այն մասին, որ Երևանի վիզաների և անձնագրերի բաժնում տեղադրված է ռումբ, որից հետո ժամանել էին ԱԻՆ հրշեջ ջոկատի, շտապօգնության աշխատակիցները, ԱԻՆ կինոլոգիական խումը, ինչպես նաև ՀՀ ազգային անվտանգության հատուկ ջոկատայինները։


Որոնողական աշխատանքներից հետո պարզվել է, որ ահազանգը կեղծ է և նշված հասցեում որևէ ռումբ տեղադրված չէ։