Բացօթյա համերգ՝ ԼՂՀ մայրաքաղաքի Վերածնունդ հրապարակում

13:51 • 24.08.12

Հայաստանի Պետական Երիտասարդական Նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի մասնակցությամբ, մեկնարկում է իր նոր համերգաշրջանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում:


Այս մասին հայտնում են Հայաստանի Պետական Երիտասարդական Նվագախմբի մամուլի ծառայությունից:
Համերգը նվիրվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությանը:

 

Ըստ հաղորդագրության, բացօթյա համերգը տեղի կունենա օգոստոսի 27-ին` ժամը 21:00-ին, Ստեփանակերտի Վերածննդի Հրապարակում: Հայաստանի Պետական Երիտասարդական Նվագախմբի հետ միաժամանակ հանդես կգա Արցախի Պետական Երգչախումբը: Ելույթ կունենան մենակատարներ` Մերի Մովսիսյանը(սոպրանո), Մարիաննա Մարտիրոսյանը (սոպրանո) և ՀՀ վաստակավոր արտիստ Գևորգ Հակոբյանը (բարիտոն):


Համերգի ընթացքում կհնչեն հայ և համաշխարհային երաժիշտների ստեղծագործություններից: