Ամերիկյան ընկերությունը կկառուցի աշխարհի ամենաբարձր արձանը
Աշխարհի ամենաբարձրահարկ շինությունը` Բուրջ Խալիֆան, կառուցած Turner Project Management ամերիկյան ընկերությունն այժմ պատրաստվում է նոր ռեկորդ սահմանել` ձեռնարկելով աշխարհում ամենաբարձր արձանի շինարարությունը, գրում է «Ալ Արաբիա»-ն:
Ընկերությունն արդեն 450 մլն դոլարի գործարք է ստորագրել` հնդկական Նարմադա գետի վրա 182 մետրանոց Միասնության արձանը կառուցելու համար: Արձանում ներկայացված կլինի ժամանակակից Հնդկաստանի հիմնադիրներից մեկը, հայտնի փաստաբան` Սարդար Պատելը:
«Նման մեծության մարդը չպետք է մոռացության մատնվի պատմության էջերում: Ուստի գալիս սերունդների սրտերում նրան ողջ պահելու և մեր հարգանքը ցույց տալու համար մենք նախաձեռնել ենք Պատելի հսկայական արձանի կառուցումը»,- նշված է ընկերության կայք-էջում:
Ըստ հաշվարկների` արձանի կառուցման աշխատանքները կտևեն 56 ամիս: Այն Նյու Յորքի Ազատության արձանից 4 անգամ ավելի մեծ կլինի և 54 մետրով կգերազանցի ներկայումս աշխարհի ամենաբարձր ` Չինաստանում կառուցված Բուդդայի արձանին:










