Վիեննայում սկսվել է իրանական միջուկային խնդրով բանակցությունների հերթական փուլը

16:55 • 24.08.12

Այսօր Վիեննայում սկսվել են բանակցությունները Իրանի և Միջուկային էներգիայի միջազգային գործակալության (ՄԷՄԳ) միջև:
 

Ինչպես տեղեկացնում է իրանական IRNA կայքը, կողմերը շարունակում են քննարկել Իրանի միջուկային ծրագրերին առնչվող դեռևս չլուծված հարցերը:
 

Ենթադրվում է, որ բանակցային հերթական փուլը կավարտվի այսօր երեկոյան:
 

ՄԷՄԳ-ի տարածած հաղորդագրության մեջ ասվում է բանակցությունները հնարավորություն կտան քննարկել Իրանի միջուկային ծրագրերի վերաբերյալ հետագա միասնական մոտեցման հարցը:


Բանակցությունների նախորդ փուլը Իրանի և միջնորդ «վեցնյակի» (ԱՄՆ, Ռուսաստան, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Չինաստան և Գերմանիա), միջև կայացել էր Մոսկվայում` հունիսի 18-19-ին, սակայն որևէ արդյունք չէր արձանագրվել: