Հայտնաբերվել է Մարտին Լյութեր Քինգի անհայտ հարցազրույցը
ԱՄՆ-ում՝ Թենեսիում, ոմն Սթեֆոն Թուլ իր տան խորդանոցում Մարթին Լյութեր Քինգի անհայտ հարցազրույցի տեսագրություն է հայտնաբերել, տեղեկացնում է Guardian-ը:
Գտածոն արդեն իսկ ձեռք է բերել Նյու Յորքից մի հավաքորդ, որը նախատեսում է հաջորդ շաբաթ վաճառքի հանել այն՝ ավելի բարձր գնով:
Նախկինում նման գտածոների գները հաշվի առնելով՝ տեսագրության համար կսահմանվի 20 000 – 60 000 դոլար մեկնարկային գին:
Տեսագրությունն արվել է 1960-ի դեկտեմբերին՝ Քինգի հռչակավոր «Ես երազանք ունեմ» ելույթից 3 տարի առաջ: Տևողությունը՝ 10 րոպե: Հարցազրույցում Քինգը խոսում է առանց բռնությունների բողոքների կարևորության մասին:
Մարտին Լյութեր Քինգը իրավապաշտպան էր, Նոբելյան մրցանակակիր, որը սպանվեց 1968-ին:










