Ռոստովի մարզում երեխաներն այրել են իրենց հասակակցին աղքատ հագուկապի համար

19:53 • 24.08.12

Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզում երեխաներն այրել են 5-ամյա Մատվեյ Պրոկոպենկոյին, ինչպես իրենք են խոստովանել, վատ հագնվելու համար, հայտնում է Life News-ը: Նրանցից մեկը երեխայի վերնաշապիկի վրա հեղուկ գազ է լցրել ու լուցկի նետել:


Երեխաները, սակայն, չեն շտապել փոքրիկ Մատվեյին օգնության հասնել, այլ լուռ կանգնել ու դիտել են, թե ինչպես է երեխան գալարվում ցավերի մեջ: Իսկ երբ գիտակցել են կատարվածը, վազել են 5-ամյա Մատվեյի տուն` մեծահասակներին կանչելու:

Մինչ այդ, հարևանները հասցրել են մարել կրակը: Երեխայի մայրը տարել է այրված փոքրիկին տուն ու շտապ օգնություն կանչել:

 

Ողջ ժամանակ երեխան եղել է գիտակից վիճակում: Նա պատմել է, որ իրեն այրողին դուր չի եկել իր չափազանց աղքատ հագուկապը:


Մատվեյը տեղափոխվել է հիվանդանոց: Նա գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: