Ամերիկյան լրատվամիջոցները պարզել են Նյու Յորքի «հրաձիգի» ինքնությունը

21:06 • 24.08.12

Նյու Յորքի Empire State Building երկնաքերի մոտ օգոստոսի 24-ի առավոտյան հրաձգություն իրականացնողը երկնաքերում տեղակայված գրասենյակներից մեկի աշխատակիցն էր, ում հեռացրել էին աշխատանքից, հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Tert.am-ը` վկայակոչելով Reuters գործակալությանը, միջադեպի հետևանքով զոհվել է 2 մարդ,  այդ թվում` հրաձիգը, ով սպանվել է պատասխան կրակի հետևանքով: Վիրավորների թիվը 9-ն է: Ավելի վաղ հաղորդվում էր 10 վիրավորի մասին:

«Կատարվածը ոչ մի կապ չունի ահաբեկչության հետ»,- ասել է Նյու Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգը:

 

Empire State Building-ը Նյու Յորքի խորհրդանիշներից մեկն է: Ամեն օր երկնաքերի դիտահարթակ է բարձրանում շուրջ 4 մլն մարդ: