Բակո Սահակյանն ընդունել է բարերարներ Հակոբ և Հիլդա Բաղդասարյաններին

13:43 • 24.08.12

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 24-ին ընդունել է ամերիկահայ բարերարներ Հակոբ և Հիլդա Բաղդասարյաններին:


Ըստ ԼՂՀ նախագահական գրասենյակի հաղորդագրության՝ հանդիպմանը քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացման հեռանկարների և փոխգործակցության ընդլայնման հետ կապված հարցեր:


Բակո Սահակյանը երախտագիտություն է հայտնել բարերարներին Արցախի ժողովրդին ցուցաբերվող մշտական աջակցության, մասնավորապես, մի խումբ զոհված ազատամարտիկների ընտանիքներին բնակարաններ տրամադրելու համար:


Հանդիպմանը մասնակցել է քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը: