Նյույորքցին իր բնակարանում 3 մլն մեղու է պահել

12:31 • 24.08.12

ԱՄՆ-ի Նյու Յորք քաղաքի իշխանությունները շրջայց են իրականացրել Քուինզ շրջանի տներից մեկում, որի բնակիչն ավելի քան 3 մլն. մեղու է պահել բնակարանում:

Ոստիկաններն ու մեղվապահները 45 հատուկ փեթակների մեջ զգուշորեն տեղափոխել են մեղուներին. գրում է New York Post-ը:
Փեթակները նկատել էր անշարժ գույքի գործակալը, ով գնացել էր մեղվապահի վաճառքի հանված տունը գնահատելու:

 

Մեղուների թիվը գերազանցել է Քուինզ շրջանի բնակչության թվին:

 

Մեղուների տերը, փեթակներ է պահել նաև Չինաստանում, նախքան Նյու Յորք քաղաքում ռեստորան ձեռք բերելը:

«Ես մեղուներին պահում եմ, ինչպես մյուսները շուն կամ կատու են պահում»,- պատմել է նա the Post-ին:

 

«Այդքան փոքր տարածքում 3 մլն. մեղու պահելը, նման է, բնակարանում 45 շուն պահելուն. սա դաժանություն է մեղուների նկատմամբ»,- ընդգծում են Նյու Յորք քաղաքի ոստիկանության համապատասխան բաժնի փորձագետները:

 

Քաղաքում մեղվի փեթակներ պահելն արգելված չէ: Սակայն, ենթադրվում է, որ մեղուների տերը ստիպված կլինի փեթակները գրանցել Առողջապահության բաժնում: Հակառակ դեպքում, նա յուրաքանչյուր փեթակի դիմաց 2000 դոլարով կտուգանվի, ինչը նրա դեպքում բավական խոշոր գումար է կազմելու՝ 90 հազ. դոլար: