Սիրիայում հայտնի ռեժիսոր է ձերբակալվել. ընդդիմություն

23:35 • 24.08.12

Հայտնի սիրիացի ռեժիսոր Օրուա Նիրաբիան ձերբակավել է, հավանաբար, Սիրիայի իշխանությունների կողմից` երկրից դուրս գալու փորձի ընթացքում, այդ մասին հայտարարել է Սիրիայի ընդդիմության համակարգող խորհուրդը:



Ինչպես տեղեկացնում է «Ինտերֆաքս» գործակալությունը, 34-ամյա ռեժիսորը հասել է Դամասկոսի օդանավակայան` Կահիրե թռչելու համար: Սակայն նա այդպես էլ ինքնաթիռ չի նստել, իսկ ընտանիքը նրա մասին որևէ տեղեկություն չունի:



«Նա ինքնաթիռ չի նստել, ինչը վկայում է այն մասին,որ սիրիական իշխանությունները նրան ձերբակալել են»,- հայտարարել են ընդդիմադիրները:


Նիրաբիան անկախ ռեժիսոր է, Proaction Film ընկերության հիմանդիրներից մեկը: Նա նաև Սիրիայում փաստագրական ֆիլմերի ամենամյա կինոփառատոնի կազմակերպիչներից մեկն է: