Պակիստանում 11-ամյա աղջկան մահապատիժ է սպառնում` Ղուրանն այրելու համար

22:56 • 24.08.12

Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը սեպտեմբերին Ժնևում համաժողով կհրավիրի` նվիրված Պակիստանի տարածքում գործող օրենքի, որը մահապատիժ է սահմանում իսլամն անարգողների համար:
 

Ինչպես տեղեկացնում է MIGnews-ը, այդ որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ Պակիստանի իշխանություններն Իսլամաբադում 11-ամյա աղջկա են ձերբակալել, ով մեղադրվում է Ղուրանն այրելու մեջ:
 

Երեխային, ով ավելի վաղ տարածված տեղեկատվության համաձայն, տառապում է «դաունի համախտանիշով», մահապատիժ է սպառնում:
 

Առաջիկա գագաթնաժողովի ընթացքում Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը մտադիր է լսել պակիստանյան փոքրամասնությունների այն ներկայացուցիչների բողոքները, ովքեր տուժել են այդ օրենքի պատճառով:
 

Հիշեցնենք, որ օրեր առաջ 11-ամյա մի աղջիկ Պակիստանում այրել էր Ղուրանը, ինչից հետո նա ձերբակալվել էր, իսկ ընտանիքի անդամները հսկողության տակ էին վերցվել:
 

Դրանից հետո Պակիստանի քրիստոնեական թաղամասերում շատերը ստիպված են եղել լքել իրենց տները` վախենալով հնարավոր անկարգություններից: