ԱՄՆ անօդաչուների հարվածից աֆղանա-պակիստանյան սահմանում 12 մարդ է զոհվել
Ամերիկյան անօդաչու ինքնաթիռների հարվածից Պակիստանում առնվազն 12 մարդ է զոհվել. տեղեկացնում է BBC-ն:
Պակիստանի անվտանգության ուժերը տեղեկացրել են, որ անօդաչու ինքնաթիռները հարվածել են երեք ուղղություններով` Հյուսիսային Վազիրիստանի մոտակայքում, որը հսկվում է տեղի զինծառայողների կողմից:
Հարձակումից ընդամենը մեկ օր առաջ Պակիստանի իշխանությունները ԱՄՆ բարձրաստիճան դիվանագետին բողոք էին ներկայացրել`սահմանամերձ գոտիներում ԱՄՆ գործողությունների առնչությամբ:
Պակիստանը ԱՄՆ անօդաչու ինքնաթիռների իրականացրած գործողությունները երկրի տարածքում անօրինական է համարում : Միացյալ նահանգների իշխանությունները, սակայն, հայտարարում են, որ դրանք ուղղված են Աֆղանստանի սահմանին «Տալիբանի» գրոհայիններին ոչնչացնելուն:










