«Միսս Իտալիա» մրցույթի մասնակիցը պնդում է, որ հղի է Բեռլուսկոնիից

17:37 • 24.08.12

Բոսնիական ծագում ունեցող սկսնակ դերասանուհի, «Միսս Իտալիա» մրցույթի մասնակից Սաբինա Բեգանը պնդում է, որ հղի է Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիից, գրում է News.com.au-ն:

 

Կինը Il Fatto Quotidiano պարբերականի հետ զրույցում անկեղծացել է, որ «անկողին է մտել Բեռլուսկոնիի հետ», վերջինիս առանձանատանը կազմակերպված «բունգա-բունգա» խնջույքների ժամանակ:

 

Բեռլուսկոնիին որևէ մեկնաբանություն չի արել հնարվոր հայրության վերաբերյալ:

 

Բեգանի խոսքերով` քաղաքական գործիչն այժմ շատ ընկճված է և ցանկանում է մեծ քաղաքականություն վերադառնալ: Նրա ասելով` «քաղաքականությունը Բեռլուսկոնիի համար վերալիցքավորվելու լավ միջոց է»:

 

Բեռլուսկոնին հրաժարական է տվել անցած տարվա նոյեմբերին և մեղադրվում է անչափահաս աղջիկների հետ սեռական հարաբերություններ ունենալու և պաշտոնական դիրքի չարաշահման մեջ: