Սալոնիկում Ռապիդի 7 ֆուտբոլասերներ են ձերբակալվել

22:50 • 24.08.12

Հունաստանի Սալոնիկ քաղաքում Եվրոպա լիգայի Փլեյ-օֆֆ փուլի շրջանակներում երեկ կայացած ՊԱՕԿ-«Ռապիդ» հանդիպումց հետո ձերբակալվել են 7 ֆուտբոլասերներ, որոնք ակտիվ մասնակցել են հանդիպումից առաջ տեղի ունեցած ծեծկռտուքի:


Ինչպես տեղեկացնում է AP-ն, բոլորը «Ռապիդի» վայ-ֆուտբոլասերներն են, սակայն միայն հինգն են ավստրիացի:


Ձերբակալվածների մեջ կան նաև խորվաթ և լեհ ֆանատներ: Ծեծկռտուքի հետևանքով տուժածներ չկան։