Սևանա լճում մոտորանավակ է շրջվել

19:06 • 24.08.12

Արտակարգ իրավիճակների նախարարություն այսօր՝ ժամը 17.49-ին ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի «Նյու լենդ» լողափում` ափից մոտ 150 մետր հեռավորության վրա, շրջվել է մոտորանավակ. անհրաժեշտ է օգնություն:


ԱԻՆ կայքի համաձայն՝ դեպքի վայր է մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի հերթապահ խումբը:


Փրկարարները ջրից դուրս են բերել 1966 թ. ծնված Սամվել Ասատրյանին, 1976 թ. ծնված լիլիթ կարեյանին և «Բոմբարդիր» մակնիշի մոտորանավակը. զոհեր և տուժածներ չկան: