ԱՄՆ-ում կնոջը հայտնաբերել են գետում քնած լողալիս
ԱՄՆ-ի Այդահո նահանգում լուսնոտությամբ տառապող մի կնոջ կեսգիշերին հայտնաբերել են գետում քնած լողալիս, գրում է Yahoo News-ը:
Ըստ ոստիկանության տվյալների` 31-ամյա կինը գիշերազգեստով դուրս է եկել տանից և ուղևորվել մի քանի մղոն հեռու գտնվող Սնեյք գետը: Ամուսինը հայտնաբերելով, որ իր կինը չկա, անմիջապես ոստիկանություն է ահազանգել, ինչից հետո սկսվել են կնոջ որոնողական աշխատանքները: Որոշ ժամանակ անց նրան հայտնաբերել են գետում քնած լողալիս:
Ընդհանուր առմամբ լուսնոտությունը հանդիպում է առավելապես փոքր տարիքում, սակայն հանդիպում է նաև մեծահասակների մոտ: Լուսնորդները կարող են քնի մեջ վեր կենալ ակնողնուց, քայլել, կահույք տեղաշարժել, հագնվել, հանվել և նույնիսկ մեքենա վարել: Սակայն առավոտյան արթնանալիս նրանք ոչինչ չեն հիշում: Այս երևույթը հիմնականում հանդիսանում է գերհոգնածության, քնի պակասի, հանգստացնող դեղերի ընդունման կամ հոգեկան խանգարումների հետևանք:










