Շվեդիայում գողերը մտել են թագավորական նստավայր և թալանել քնած միապետին
Շվեդիայում գողերին հաջողվել է վաղ առավոտյան սողոսկել թագավորական ընտանիքի ամառային նստավայրը, երբ թագավոր Կառլ 16-րդ Գուստավն ու թագուհի Սիլվիան քնած են եղել և թալանել նրանց, գրում է Euromag-ը:
«Հանցագործները գողացել են չհրկիզվող պահարանը և մի քանի թանկարժեք իրեր»,- հայտարարել է թագավորական ընտանիքի մամուլի խոսնակ Բերտիլ Տերներտը:
Այնուհետև հանցագործները, գողոնը վերցնելով, փախուստի են դիմել մերձակայքում կայանած մեքենայով: Թագավորական զույգն անմիջապես տեղեկացվել է միջադեպի մասին:
Ավելի ուշ, գողացված մեքենան իրավապահ մարմինները հայտնաբերվել է Բորգհոլմ ամրոցի ավերակների մոտ:










