Շվեյցարիայի եկեղեցիներից մեկում զանգի ղողանջները փոխարինել են մանկական ծիծաղով

09:55 • 25.08.12

Շվեյցարական Բազել քաղաքի եկեղեցիներից մեկում որոշել են զանգի ավանդական ղողանջները փոխարինել մանկական ծիծաղի ձայնագրությամբ, որոնք հնչում են յուրաքանչյուր 15 րոպեն մեկ, գրում է Euromag-ը:

 

Սկզբում եկեղեցում գտնվողներն ու պարզապես պատահական անցորդները, լսելով մանկական ծիծաղը, ուղղակի չեն հավատացել իրենց ականջներին: 


Սակայն դա պատահաբար կամ սխալմամբ տեղի չի ունեցել: Եկեղեցականները հատուկ են զանգի ձայնը փոխարինել, քանի որ ցանկացել են բարձրացնել մարդկանց տրամադրությունը:


«Ինչը կարող է այդքան զվարճացնել մարդկանց, եթե ոչ մանկան անկեղծ, լիաթոք ծիծաղը»,- նշել է հոգևորականներից մեկը:


Արդյունքում քաղաքի և դրա մերձակայքի բնակիչներն առավոտվա 10-ից մինչև երեկոյան 6-ը օրական 32 անգամ լսում են մանկան ծիծաղի վարակիչ ձայնը: