Բեռլուսկոնին հրաժարվել է ճանաչել գերմանացի դերասանուհու երեխայի հայրությունը
Իտալիայի նախկին վարչապետ, 75-ամյա Սիլվիո Բեռլուսկոնին հերքել է գերմանացի դերասանուհի Սաբինա Բեգանի հայտարարությունն այն մասին, թե նա է դերասանուհու ապագա երեխայի հայրը:
Այն մասին, որ Բեգանը հղի է նախկին վարչապետից, հայտնի է դարձել այսօր առավոտյան: 38-ամյա դերասանուհին իտալական Il Fatto Quotodiano թերթին տված հարցազրույցում պատմել է, որ վստահ է, որ ապագա երեխայի հայրը հենց Բեռլուսկոնին է, քանի որ սեռական հարաբերություններ է ունեցել միայն նրա հետ:
Նա նաև հայտնել է, որ նրանց միջև սիրավեպը սկսվել է 2008թ.-ից:
Ինչպես հայտնում է Reuters-ը, Բեգանը հարցազրույցի հրապարակումից անմիջապես հետո իտալական Dagospia ինտերնետ- պորտալին (համարվում է «դեղին» լրատվամիջոց) հայտնել է, թե կորցրել է երեխային:
Բեռլուսկոնին նախկին երկու կանանցից ունի 5 երեխա:










