Ադրբեջանը հրադադարի ռեժիմը խախտել է ավելի քան 300 անգամ

13:33 • 25.08.12

Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, օգոստոսի 19-ից 25-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում ադրբեջանական կողմը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 300 անգամ։

 

Այդ խախտումների ընթացքում ադրբեջանական դիրքապահները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել են շուրջ 1500 կրակոց:

 

ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և առաջնային գծի ողջ երկարությամբ վստահորեն իրականացրել մարտական հերթապահություն: