Համերգ՝ նվիրված հայ-ֆրանսիական դիվանագիտական հարաբերությունների 20-ամյակին
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանն այսօր՝ ժամը 18:00-ին, տեղի կունենա հայ և ֆրանսիական երիտասարդական նվագախմբերի համատեղ համերգ՝ նվիրված հայ-ֆրանսիական դիվանագիտական հարաբերությունների 20-ամյակին։
Համերգին կմասնակցեն Նարեկացի ժողնվագարանների համույթը (գեղ. ղեկավար՝ Հովիկ Սահակյան) և Ֆրանսիայի Վիեն քաղաքից ժամանած «ՍԻԵՄ» նվագախումբը (գեղ. ղեկավար՝ Ֆրանսուազ Տեզ-Տուղնյե):
Ըստ Նարեկացի արվեստի միության տարածած հաղորդագրության՝ առանձին և միացյալ կազմով՝ նվագախմբերը կկատարեն հայ հոգևոր երաժշտություն, աշուղական, ժողովրդական, ազգագրական երգեր ու պարեղանակներ, ֆրանսիական ժողովրդական երաժշտություն, հայ և համաշխարհային կոմպոզիտորների դասական և ժամանակակից ստեղծագործություններ:
Համերգը կազմակերպել է Նարեկացի արվեստի միությունը՝ «Ադաջիո» երաժշտական մշակութային հասարակական կազմակերպության աջակցությամբ:
Մուտքն ազատ է:










